Հայ համայնքն ակտիվ մասնակցություն կունենա Ուկրաինայի անկախությանը նվիրված միջոցառումներին
ОбществоՈւկրաինայի հայ համայնքն ակտիվ մասնակցություն կունենա օգոստոսի 24-ին Ուկրաինայի անկախության հռչակման 25-րդ տարեդարձի առիթով կազմակերպվելիք տոնակատարություններին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Analitikaua.net-ը, Ուկրաինայում հայերի միության գործադիր տնօրեն Դավիթ Մկրտչյանն ասել է, որ հայ համայնքի ներկայացուցիչները կմասնակցեն նաև Կիևի ազգային ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի շենքում օգոստոսի 22-ին կայանալիք «Աշխարհի ուկրաինացները Ուկրաինայի համար» խորագրով մշակույթային միջոցառմանը, որին ներկա կգտնվի Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Ուկրաինայի հայ համայնքն այդ երկրի ամենամեծ և ամենակազմակերպված համայնքներց մեկն է: Հայերն այնտեղ ստեղծել են մեծ նյութական և հոգևոր ժառանգություն: