Այստեղ երջանիկ էին նույնիսկ ճայերը
АналитикаԱստղաբաշխական գումարներով Սևանում մի քանի օր հանգստանալու միֆը կարող ենք համարել, որ մնացել է անցյալում, քանի որ դրանց կողքին կան նաև այնպիսի հանգստյան տներ, որտեղ կարելի է համեստ վճարի դիմաց թե՛ լիարժեք սնվել, թե՛ անմոռանալի հանգիստ անցկացնել, թե՛ հեռու լինել պարսիկների հայացքներից ու կարճ շալվարներով Սևանում լողացող ու կիլոյանոց ոսկե շղթան վզին աղմուկ-աղաղակով խորոված ուտող «հանգստացողներից»:
Խոսքը Գեղամա գեղեցկուհու ափին` Սևանի կղզում գտնվող Գրողների միության հանգստյան տան մասին է, ուր գլամուրային պատերի ու փչած շուրթերով կարճափեշ «գեղեցկուհիների» փոխարեն հանգստացողներին անկեղծ ու բարի ժպիտով դիմավորում են տնօրեն Արգամը և մյուս բոլոր աշխատակիցները ու ամեն կերպ աջակցում, որ հանգիստը վերածվի վայելքի:
Եվ հնարավոր չէ բառերով նկարագրել այդ հանգստյան տան ներսում և շրջակայքում տիրող դրական աուրայով հագեցած այն միջավայրը, որը կա հանգստյան տանը և տան պատերից անգամ շատ հեռու: Անշուշտ, այն հավանաբար չէր էլ կարող այդքան բարի ու անկեղծ չլինել, քանի որ այս հանգստյան տունը մի վայր է, ուր ժամանակին ապրել և ստեղծագործել են հայոց և այլազգի անվանի մտավորականներն և գրականության մեծերը:
Ամենակարևորը, որ Սևանի գրողների միության հանգստյան տունը կարելի է համարել հերթական հայտնագործությունը` ի հակադրություն մեր, այսպես ասած, «գլամուրային» կոչվող հանգստյան տների, ուր թևածում է մեր դասականների միտքն ու հոգին, որը, սակայն, հնարավոր չէ համեմատել գաջած ու զարդարված, բայց դատարկ, սառը ու անկենդան պատերի հետ:
Գեղամա գեղեցկուհու հենց սրտում տեղակայված հանգստյան տունը այսօր թեև որոշ առումով ներդրումների կարիք ունի, բայց այն այնքան չնչին է թվում, երբ իմանում ես, թե այդ եզակի ճարտարապետական կառույցնինչ հարուստ պատմություն ու ոգեղեն անցյալ ունի: Այնտեղ ամեն մի քար անգամ իր պատմությունն ունի և գուցե հենց դա է պատճառը, որ նրա կողքով հնարավոր չէ անտարբեր անցնել:
Մնում է միայն ավելացնել, որ փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր այսօր ամեն ինչ անում են հանգստյան տան երբեմնի համբավն ու տիրող ջերմ զգացումը պահպանելու համար ոչ միայն հանգստյան տան, այլև հարակից լողափնյա տարածքում: Սա այն է, ինչի մասին կարելի է բարձրաձայն ու վստահ հայտարարել, որ եթե ուզում եք իսկապես մի քանի օրով փախչել մայրաքաղաքի տապից ու աղմուկից և զգալ մեր դասականների շունչն ու հոգին, ապա այցելեք Գրողների միության հանգստյան տուն, ուր ոչ միայն կթոթափեք ամիսների, ինչու չէ, նաև տարիների հոգնածությունը, այլև կկարողանաք ըմբոշխնել Գեղամա գեղեցկուհու` պատուհանից բացվող տեսարանը, հիանալճայերի «քրքիջով» ու էլի շատ այլ առավելություններով:
Արմինե Գրիգորյան