Գյումրիում բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունօգոստոսի 23-ին` ժամը 11.34-ին, տեղեկություն է ստացվել որ, հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ավստրիական թաղամասի Վերսելի հրապարակի տներից մեկի բակում՝ խորդանոցում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.45-ին, մարվել՝ 11.57-ին: Ամբողջությամբ այրվել է խորդանոցը (մոտ 5 քմ):