Երջանիկ եմ, հուզված, իսկական Աստծու պարգև է մեզ համար. Արևիկ Ալավերդյանը իր ամուսնուն որդի կպարգևի
LifestyleTert.amLife-ը գրում է.
Երգչուհի Արևիկ Ալավերդյանը սպասում է առաջնեկին: Այս մասին արդեն տեղեկացրել էինք:
Երգչուհին Tert.am Life-ի հետ զրույցում նշել է, որ իր ամուսնուն`Հայկո Շահբազյանին, որդի է պարգևելու:
«Շատ տարբեր զգացողություններ ունեմ, իհարկե գերակշռում է երջանկությունը, բայց միևնույն ժամանակ անհանգստություն եմ զգում և վախ, քանի որ առաջին անգամ եմ այս կարգավիճակում: Բնականբար ամեն ինչ նոր է ինձ համար և փոքր-ինչ ճանապարհը վախենալու է, բայց Աստծո օգնությամբ համոզված եմ, որ բարեհաջող կհասնեմ իմ երազանքին: Շատ երջանիկ եմ, հուզված, իսկական Աստծու պարգև է մեզ համար»,- ասաց Արևիկը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: