Նկարիչ Կարեն Արայանի նկարներն այրել են
LifestyleՆկարիչ Կարեն Արայանը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է տեսանյութեր, որոնցում երեւում է, թե ինչպես են իր մի քանի նկարներն այրվում: Տեսանյութերին կից գրառումներից կարելի է եզրակացնել, որ տեղի ունեցածն ինչ-որ մեկի ձեռքի գործն է:
«Ոնց կարող էր բարի մարդը նման բան ուզենալ: Սա երբեք չի ներվի ոչ մեկի կողմից, սա միայն Սատանան կարող էր պատվիրել: Զգույշ եղեք ֆանատներից»,- գրել է նա:
Կատարվածի վերաբերյալ հարցերին Կարեն Արայանը չի ցանկանում պատասխանել:Armtimes.com-ի հետ զրույցում նա նշեց, որ այդ թեմայով անգամ չի ուզում մտածել:
Մանրամասները՝ Armtimes.com-ում: