Առաջիկա երեք տարիներին կանխատեսվում է ավանդների միջին տարեկան 8.4 տոկոս աճ. ԿԲ կանխատեսում
ЭкономикаԲանկային համակարգում 2016-2018թթ. ակտիվների միջին տարեկան աճը կկազմի 8.8 տոկոս, վարկերի միջին տարեկան աճը` 13.3 տոկոս: Վարկերի տեսակարար կշիռն ընդհանուր ակտիվներում կավելանա` 2018-ին կազմելով 66.4 տոկոս:
Կանխատեսումները տեղ են գտել ՀՀ կենտրոնական բանկի «ՀՀ բանկային համակարգի հ նարավոր զարգացումները 2016-2018» զեկույցում:
Նշյալ ժամանակահատվածում նախատեսվում է ավանդների միջին տարեկան 8.4 տոկոս աճ, իսկ ընդհանուր կապիտալը տարեկան կաճի միջինում 22.7 տոկոսով` հիմնականում շահույթի և կանոնադրական կապիտալի հաշվին: Կանոնադրական կապիտալի տեսակարար կշիռը ընդհանուր կապիտալում 2015-ին 69 տոկոսից կնվազի ու 2018-ն կկազմի 65 տոկոս: Նշյալ ժամանակահատվածում ՀՀ բանկային ընդհանուր կապիտալը կաճի 79 տոկոսով:
2016-2018-ին ֆիզիկական և իրավաբանական անձանց ավանդները կաճեն 27.2 տոկոսով: Ընդ որում` ֆիզիկական անձանց ավանդների աճը կանխատեսվում է 28.9 տոկոս, իրավաբանական անձնաց ավանդները կավելանան 23.8 տոկոսով: Արդյունքում, նրանց տեսակարար կշիռն ընդհանուր պարտավորություններում կավելանա 3.54 տոկոսով` 2015թ. վերջին 60.6 տոկոսից 2018թ. հասնելով 64.1 տոկոսի: