Հրանուշ Հակոբյանի համար ՀՀ անկախության 25-ամյակի լավագույն նվերն է Հայրենիքում կանադահայ ընտանիքի հաստատվելը
ОбществоՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն օգոստոսի 23-ին ընդունել է Կանադայից հայրենադարձված Նաջարյանների ընտանիքին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, որի հաղորդագրության նաև մեջ նշված է. «Նախարարը ջերմորեն ողջունեց բարեկեցիկ Կանադայից Հայրենիք գալու և հաստատվելու նրանց որոշումը, հույս հայտնեց, որ նրանք օրինակ կծառայեն բազմաթիվ սփյուռքահայերի:
Նա մասնավորապես ասաց. «Տեղեկանալով Հայաստան տեղափոխված ձեր ընտանիքի մասին՝ ես անչափուրախացա, բարով եք եկել, վստահ եմ, որ արդեն վայելել եք տանտիրոջ, երկրի տիրոջ զգացողությունը:
Գիտեմ, որ այս հրաշալի որոշման նախաձեռնությունը ձեր զավակներինն է, հատկապես ձեր դուստր Թամարի՝ հայրենիքում որպես կամավոր ծառայելու գաղափարն է շրջադարձային եղել ձեր կյանքում: Ուրախ ենք, որ Թամարն այստեղ ընտանիք է կազմել, և սպասում եք նրա առաջնեկին: Դուք արժանի եք Հայրենիքում կառուցելու ձեր տաք օջախը և վայելելու ընտանեկան երջանկության պտուղները:
Ես հիացած եմ ձեր արարքով, որովհետև դուք եկել եք՝ խորապես գիտակցելով, որ հողն ու երկիրը և այնտեղ ապրող ուարարող հայ ընտանիքն է ազգի հավերժության գրավականը: Ինձ համար Հայաստանի անկախության 25-ամյակի լավագույն նվերն էր Հայրենիքում ձեր հաստատվելը»:
Շանթ Նաջարյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ասաց, որ, լինելով տնտեսագետ և տեղեկացված լինելով Հայաստանի առավելությունների և խնդիրների մասին, վստահ է, որ կկարողանա հաղթահարել բոլոր դժվարությունները և կկայանա որպես մասնագետ, կստեղծի իր գործը՝ նպաստելով երկրի զարգացմանը:
Տեր և տիկին Նաջարյանները ևս իրենց գոհունակությունը հայտնեցին Հայրենիքում հաստատվելու առիթով և վստահեցրին, որ լինելու են ակտիվ, նախաձենող ու գործունյա քաղաքացիներ:
Քննարկվեցին ընտանիքի մասնագիտական վերապատրաստման, գործարար միջավայրին, օրենքներին ծանոթանալու և հայրենիքում ինտեգրվելու հետ կապված հարցեր»: