Հայ-ադրբեջանական սահմանը հատած Հենրիկ Աղեկյանը վերադարձվել է հայրենիք
ОбществоՆախիջևանի ուղղությամբ ադրբեջանական սահմանը հատած Հայաստանի քաղաքացի Հենրիկ Աղեկյանը վերադարձվել է հայրենիք:
Ինչպես տեղեկացրեց Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը, Աղեկյանի հետվերադարձը կազմակերպվել է օգոստոսի 23-ին` Երևանի ժամանակով 18:00-ին:
«Աղեկյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ, նախնական տվյալներով` վիճակը նորմալ է, սակայն այսօր կամ վաղը կենթարկվի բազմակողմանի բժշկական հետազոտության, ինչպես կարգն է պահանջում»,- ասաց Կապրիելյանը:
Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ Հենրիկ Սարիբեկի Աղեկյանը, ով ծնվել է 1954թ, Նախիջևանի հատվածում հայ-ադրբեջանական սահմանը հատել է օգոստոսի 7-ին:
Աղեկյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ, նախկինում փորձեր արել է հատելու հայ-ադրբեջանական սահմանը, սակայն հայկական կողմից սահմանը հատելու փորձ կատարելիս հայտնաբերվել է, կանխվել է սահմանահատումը: