Աբովյանում վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է
Общество«Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյանի Հատիսի փողոցի վերջնամասում՝ ծննդատան դիմաց, օգոստոսի 22-ին, ժամը 8-ի սահմաններում վրաերթի է ենթարկել մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթի ենթարկված կինը 1941 թ. ծնված Կալիպսե Սահակյանն է, ով, հիվանդանոցում գիտակցության չգալով, նույն օրը մահացել է:
Կատարվում է քննություն: