Սնանկացած հայ գործարար Արամ Պետրոսյանը բանկ է գրավել Մոսկվայում. տեսանյութ
ОбществоՄոսկվայում տղամարդը ներխուժել է ռուսական Սիթիբանկի մոսկովյան մասնաճյուղ և գրավել այն:
Lenta.ru-ն տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է կոստյումով տղամարդը, ով 55-60 տարեկան կլինի, և որի պարանոցից սքոչապատ տուփ է կախված, մտնում բանկ: Պատանդներից մեկի հարցին, թե ինչ է նա ուզում, տղամարդը պատասխանում է, որ «եկել է ոչ թե բանկը թալանելու, այլ գրավելու այն»:
Իրավապահ մարմինների աղբյուրը տեղեկացրել է, որ տղամարդը ասում է, որ ինքը ձեռներեց է Մերձմոսկովյան տարածաշրջանից և մինչև վերջերս զբաղվել է բժշկական նշանակության արտադրությամբ: Տղամարդու խոսքով` վերջերս սնանկացել է, ինչով էլ պայմանավորված պահանջում է ֆիզիկական անձանց սնանկացման ինստիտուտ ստեղծել:
Բանկը գրավող տղամարդու հետ բանակցություններ են ընթանում: Տեսանյութն ուղարկվել է LifeCorr բջջային հավելվածի միջոցով:
Интерфакс գործակալության տվյալներով`բանկը գրաված տղամարդը հայազգի Արամ Պետրոսյանն է: Ինչպես գործակալությանը հայտնել են իրավապահ մարմիններից` Պետրոսյանի մոտ բիզնեսի հետ կապված խնդիրներ են առաջացել 4 տարի առաջ, և վերջինս մեծ պարտքեր է կուտակել:
Օգոստոսի 24-ին գործարարը YouTube-ում տեսաուղերձ է հրապարակել` ուղղված Վլադիմիր Պուտինին, որով զգուշացրել է, որ մտադիր է «կտրուկ քայլի դիմել` խախտելով ՌԴ Քրեական օրենսգիրքը»: