Վարչապետը Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար է նշանակել
ОбществоՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Տաթևիկ Դավթյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար:
Այդ մասին որոշումը տեղադրված է ՀՀ կառավարության egov.am կայքում:
Տաթևիկ Դավթյանը կպաշտոնավարի մինչև սահմանված կարգով Արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնի համար մրցույթի անցկացման արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին նշված պաշտոնում նշանակելը։