Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ստացավ միջազգային հավատարմագրում
ОбществоՈւսումնական տարվա մեկնարկի շեմինՀայաստանի ազգային ագրարայինհամալսարանի «Ագրարմենեջմենթ»մասնագիտությունը ԳերմանիայիԴաշնությունում ստացավ միջազգայինհավատարմագրում: Ինչպես տեղեկացրին ՀԱԱՀ տեղեկատվականհամակարգերի կառավարման բաժնից՝ ՌԴ, ՈՒկրաինա, Ղրղըզստան,Ղազախստան, 12 առաջատար ագրարայինբուհեր համատեղել էին իրենց ուժերըմասնագիտության գծով միջազգային հավատարմագրում ստանալու նպատակով:Հայաստանի ազգային ագրարայինհամալսարանը 1999 թվականից մասնակցում էայս ծրագրին: Անհրաժեշտ փաստաթղթերի ողջփաթեթը, ուսումնական գործընթացիկազմակերպման որակը, մագիստրանտների ևշրջանավարտների ատեստավորմանարդյունքները երկու տարվա ընթացքում ուսումնասիրել է ԳԴ կրթության որակի վերահսկման և հավատարմագրման ինստիտուտի (ACQUIN) փորձագիտական խումբը,որում ընդգրկված են եվրոպական 9 առաջատար համալսարանների ներկայացուցիչներ:
«Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագիրը ՀԱԱՀ-ում կազմակերպված է բարձրմակարդակով: Համալսա րանում առկա են որակի հսկման և ապահովման գործիքները, որոնք հնարավորություն ենընձեռում ծրագրի հետագա համակարգված զարգացման համար: Հետևաբար, ծրագրի հետագա զարգացումըկասկածի տեղիք չի տալիս»,-ասված է ACQUIN հավատարմագրող գործակալության զեկույցում:
Բոլոր մասնակից համալսարանների համեմատական գնահատման արդյունքում ՀԱԱՀ-ն է, որ ոչ մի դիտողություն չի ստացել:Հավատարմագրման հավաստագիրը հանդիսավոր պայմաններում բուհին կշնորհվի մոտ օրերս:
ՀԱԱՀ ռեկտոր ՀՀ ԳԱԱ իսկական անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Արշալույս Թարվերդյանը շեշտեց. «ՍաՀայաստանի ազգային ագրարային համալսարանի վերջին տարիների ամենանշանակալից ձեռքբերումն է,համագործակցության լավ օրինակ, որը մեկ անգամ ևս վկայում է, որ գիտությունը և կրթությունը չեն կարողսահմաններ ունենալ»: