Դոլարն ու եվրոն թանկացել են. ռուբլու փոխարժեքն անփոփոխ է
ЭкономикаԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 25-ին, կազմել է 474.68 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.34 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 536.15 դրամ (աճել է 1.09 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 628.00 դրամ (աճել է 0.83 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.32 դրամ (մնացել է անփոփոխ):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 287.52 դրամ, ոսկի՝ 20,255.58 դրամ, պլատին՝ 16,634.83 դրամ։