Դա իսկական քաոս է. Քեյթ Միդլթոնը՝ խոհանոցում արքայազն Ջորջի օգնության մասին
LifestyleSpletnik.ru-ի փոխանցմամբ՝ Քեյթ Միդլթոնը պատմել է, որ երբ փոքր արքայազն Ջորջը խոհանոցում ինչ-որ բան է պատրաստում իր հետ, ապա շուրջբոլորը տիրում է քաոս:
Լուտոն կատարած այցի ժամանակ Քեմբրիջի դուքսն ու դքսուհին այցելել են նաև տեղի սոցիալական կենտրոններից մեկը՝ մասնակցելու երեխաների համար նախատեսված խոհարարական դասընթացի:
Քեյթը այստեղ գովաբանել է ապագա խոհարարներին և պատմել, թե ինչպես է խոհանոցում իրեն դրսևորում իր որդին. «Երբ մենք Ջորջի հետ միասին տանն ենք, ապա ամենուրեք հայտնվում են շոկոլադ ու մրգահյութ: Նա այնպիսի խառնաշփոթ է առաջացնում. դա իսկական քաոս է»:
Քեյթը նաև հայտնել է, որ իր որդու սիրելի կերակուրը սպագետին է: