ՍԱՊԾ-ը «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող իրացման ցանցում խախտումներ է արձանագրել
ОбществоՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկում է անցկացրել «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող իրացման ցանցում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ից, դիտարկման ընթացքում հայտնաբերվել են սննդամթերքի մակնշման խախտումներ, մասնավորապես՝ առանց տեղեկատվակ
ՍԱՊԾ տեսուչների կողմից, լաբորատոր փորձաքննության նպատակով, կատարվել է նաև «կորեական», «քամած մածուն սամիթով» և «ամառային սմբուկով» աղցանների նմուշառում, որոնք ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, սալմոնելա, լիֆտերիա, պրոտեուս դասի մանրէների, խմորասնկերի, բորբոսասունկերի անթույլատրելի քանակությամբ չեն համապատասխանել ՄՄ ՏԿ 021/2011-ով սահմանված պահանջներին:
Առաջնորդվելով «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջներով (ժամկետանց սննդամթերքը համարվում է վտանգավոր և ենթակա է օգտահանման կամ ոչնչացման)` վերոնշյալ վտանգավոր սննդամթերքը ՍԱՊԾ տեսուչների կողմից անմիջապես հանվել է վաճառքից և տեղում ոչնչացվել:
«Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ի տնօրինության կողմից ժամանակավորապես դադարեցվել է ընկերությանը պատկանող աղցանների արտադրամասի գործունեությունը: Այնտեղ կիրականացվեն ախտահանման աշխատանքներ, փորձարկման նմուշ կուղղարկվի լաբորատոր փորձաքննության, որի արդյունքները կներկայացվեն Ծառայությանը: