Երջանիկ մայրիկը եռյակի էր սպասում, բայց տեսեք, թե ծննդաբերությունից հետո ճակատագիրն ինչ անակնկալ մատուցեց նրան (լուսանկարներ, տեսանյութ)
LifestyleԿյանքը լի է հաճելի անակնկալներով: Քիմբերլի Ֆյուգեյթն անչափ ուրախացավ, երբ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ իմացավ, որ հղի է եռյակով: Ծննդաբերության ենթադրյալ ժամկետից երեք ամիս առաջ կինը ստիպված եղավ մնալ հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ: Նրան նաև կեսարյան հատում էին նշանակել: Այս ամենը տեղի է ունեցել նրա 42 տարին լրանալուց մեկ օր առաջ:

Պատկերացրեք նրա զարմանքը, երբ սպասված եռյակի փոխարեն լույս աշխարհ են եկել չորս երեխաներ: Ինչ-որ կերպ չորրորդ երեխան թաքնվել էր ուլտրաձայնային հետազոտությունների ժամանակ, և բժիշկներին չէր հաջողվել բացահայտել նրան:

Ամենահետաքրքիրն այն է, որ բոլոր փոքրիկներն աղջիկներ էին: Ոգևորված մայրիկը նրանց անվանել է Քենլի, Քրիսթեն, Քայլի և Քեթսի: Մի՞թե նրանք հրաշք չեն:

Ունենալ քառյակ, այն էլ միասեռ, շատ հազվադեպ է լինում: Հնարավորությունները համարյա զրոյական են՝ 13 մլն-ից 1-ը: Բժշկության ողջ պատմության ընթացքում ընդամենը 60 այսպիսի դեպք է եղել: Այնպես որ, Քիմբերլին պարզապես մտավ պատմության մեջ: