Առաջիկա օրերին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ
ОбществоՀանրապետության տարածքում օգոստոսի 28-ին առավելապես հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին սպասում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից, օգոստոսի 29-31-ին, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային 2-7 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 28-ին կբարձրանա 1-2 աստիճանով:
Երևանում՝ օգոստոսի 28-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն: Օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: