Զեմֆիրայի հայ երկրպագուների անակնկալը` երգչուհուն. Երեւանում կայացավ «Զեմֆիրայի օր» միջոցառումը (ֆոտո, տեսանյութ)
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Երեկ` օգոստոսի 26-ին, երգչուհի Զեմֆիրան նշում էր ծննդյան տարեդարձը: Սիրված երգչուհու օրն անտարբեր չէր թողել նրա հայ երկրպագուներին, որոնք LOFT ժամանցի եւ ինքնազարգացման կենտրոնում անցկացրեցին «Զեմֆիրայի օր», որի ընթացքում նախապես հայտարարված քասթինգը հաղթահարած տասը մասնակից կատարեցին երգչուհու ամենահայտնի հիթերը:

«Նախագիծն արդեն մեկ ամիս է, ինչ սկսել էինք: Փոքրիկ հայտագրման փուլ հայտարարեցինք, որի ընթացքում մասնակցները մեզ էին ուղարկում իրենց ձայնագրությունները: Ժյուրիի անդամների օգնույթամբ էլ ընտրեցինք այսօրվա տասը մասնակիցներին: Իսկ ժյուրիի կազմում էին Գարիկ Պապոյանը, Ժակ Հակոբյանը, Nemra-ն, Կավիճը, Eva Band-ը, LOFT-ի տնօրեն Արեւիկ Համբարձումյանը եւ ես»,-նշեց ժյուրիի անդամ Ալեքս Միրզոյանը:

Ժյուրիի անդամ Ժակը հիացած է, որ այօրվա սերունդը ոչ միայն լսում է Զեմֆիրա, այլեւ փորձում է կատարել նրա ստեղծագործությունները.
«Ըստ երեւույթին` մասնակիցները, գրեթե, հավասար էին. մեկը փորձում էր իմպրովիզներ անել, մեկի մոտ լավ էր ստացվում, մյուսի մոտ ոչ այնքան, բայց ընդհանուր առմամբ` մասնակիցները լավ տրամադրության մեջ էին»,-նշեց Ժակը, որն ի դեպ իր ծնդյան օրը մեծ սիրով անցկացրեց Զեմֆիրայի երաժշտության ներքո, իսկ հետո հայտարարեց հաղթողի անունը` վեջինիս «օծելով» իր ծննդյան տորթով: Իսկ հաղթողը Քրիստինա Զուրնաջյանն էր, որն այդ օրը կատարեց «Жить в твоей голове» երգը:


«Մինչեւ մցութային օրը լսել էի մյուս մասնակիցների կատարումները, բայց չէի սպասում, որ ես կհաղթեի: Զեմֆիրա մանկուց չէի լսում, բայց միշտ էլ լսել եմ ռոք երաժշտություն: Cover տարբերակներ կշարունակեմ անել, բայց երգն ինձ համար հոբբի է, առաջնային կզբաղվեմ իմ մասնագիտությամբ»,- նշեց ապագա բժշկուհին:
Ի դեպ, որպես մրցանակ` Քրիստինայի կատարումը դեռ երկար ժամանակ կհնչի Ռադիո Վանի եթերում: Մինչ այդ` այն առաջարկում ենք ձեր ուշադրությանը:
Սյունե Առաքելյան































