Ереван, 02.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Պետք է խոստովանեմ, որ ես շատ մեծ կարծիք ունեմ մեր նոր սերնդի մասին. Սերժ Սարգսյան. լուսանկարներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի և Կոտայքի մարզեր. տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հանրապետության Նախագահը հյուրընկալվել է երիտասարդ ճամբարականներին ԵԿՄ ուսումնամարզական և հանգստի «Երկրապահ» համալիրում և «Ստարտափ Արմենիա» համաժողովի վրանային ճամբարում: Սերժ Սարգսյանն այցելել է նաև «Բազե-2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին:

Երկրապահի երեք սերնդի՝ պատանի, երիտասարդ և ավագ երկրապահների համար 2015թ-ից ի վեր գործող ուսումնամարզական և հանգստի համալիր այցի ժամանակ Սերժ Սարգսյանը շրջել է վրանային ճամբարում, ծանոթացել երկրապահների ճամբարային առօրյային և պայմաններին:

Նախագահը շնորհավորել է երկրապահներին ուսումնամարզական հավաքները հաջող անցկացնելու կապակցությամբ: Երկրապահի տարբեր սերնդի ներկայացուցիչների ողջույնի խոսքերից ու պատանի երկրապահների հանդիսավոր քայլերթից հետո, Սերժ Սարգսյանը ծանոթացել է ճամբարի տարածքում կատարված աշխատանքներին ու դասընթացներին: Հանրապետության Նախագահին զեկուցվել է, որ մայիսի 30-ից «Երկրապահ» համալիրում մեկնարկած ուսումնամարզական հավաքն ընդունել է 13 հերթափոխ՝ ՀՀ բոլոր մարզերից, Երևան քաղաքից, Արցախի բոլոր վարչական շրջաններից և սփյուռքից: Ճամբարն ընդունել է նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների:

Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է «Սևան» ազգային պարկի տարածքում կազմակերպված «Սևան Ստարտափ» երիտասարդական կրթական ֆորումի վրանային ճամբար: Օգոստոսի 18-28-ը «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի կողմից անցկացվող հավաքին այս տարի մասնակցում է 350 երիտասարդ՝ Երևանից, Հանրապետության մարզերից և սփյուռքից: Նախագահը ծանոթացել է ճամբարականների պայմաններին, անցկացված տարաբնույթ միջոցառումներին, համաժողովի մրցույթի հաղթող մասնակիցների ստարտափ նախագծերին, դիտել համաժողովի մասին պատմող տեսանյութը:

Կոտայքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահը Ծաղկաձորում երեկոյան այցելել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե-2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին: Oգոստոսի 22-28-ը անցկացվող հավաքին մասնակցում է շուրջ 500 երիտասարդ Հայաստանից, Արցախից, Ջավախքից և սփյուռքից: Հանրապետության Նախագահը ծանոթացել է «Բազե-2016» հավաքի շրջանակներում կայացած միջոցառումներին, բազեականների առօրյային, դիտել այդ ամենը ներկայացնող տեսանյութը, հավաքի մասնակիցների կազմակերպած՝ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված ֆլեշմոբը, սպորտային միջոցառումներն ու ցուցահանդեսը:

Բազեականների հետ հանդիպումից և նրանց հետաքրքրող հարցերին պատասխանելուց հետո, Նախագահ Սարգսյանը ողջույնի խոսք է հղել հավաքի մասնակիցներին: Նա համոզվածություն է հայտնել, որ «Բազեի» այս տարվա հավաքի մասնակիցները հետաքրքիր օրեր են անցկացրել և այդ կարճ ժամանակահատվածում կարողացել են գտնել նոր ընկերներ, հաստատել նոր կապեր, նոր ծանոթություններ: Նախագահը կարևոր է համարել, որ ընդհանուր հետաքրքրություն ունեցող մարդիկ և առաջին հերթին երիտասարդները, կարողանան գտնել իրար:

Այդ առումով, «Բազեն», ըստ Հանրապետության Նախագահի, շատ կարևոր հարթակ է: Նոր ընկերներից, ծանոթությունից, կապերից զատ, Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է նոր գաղափարները, նոր մտահղացումները, նշելով, թե վստահ է` այս օրերի ընթացքում բազեականներն ունեցել են նոր մտահղացումներ, հետաքրքիր քննարկումներ, որոնք շարունակելու են նաև տուն վերադառնալուց հետո:

«Մեկ անգամ ևս պետք է խոստովանեմ, որ ես շատ մեծ կարծիք ունեմ մեր նոր սերնդի մասին: Գաղտնիք չէ, որ շատ պարագաներում և տարբեր միջավայրերում դժգոհություն են արտահայտում մեր երիտասարդներից, նոր սերնդից, ասելով, որ նոր սերունդը քիչ է ընթերցում, պասիվ է, ապաքաղաքականացված է, որ մեր շատ ազգային ավանդույթներից հրաժարվում է, որ օտար սովորույթներ է փորձում ներմուծել մեր հասարակության մեջ և այլն: Կրկնում եմ` ես համաձայն չեմ այդ մտքի հետ և չեմ համարում, որ մեր երիտասարդությունը վերադաստիարակման կամ հայրենասիրական քարոզների կարիք ունի, որովհետև մեր երկրի համար եղել են ճակատագրական պահեր, և մեր երիտասարդներն իրենց դրսևորել են շատ փայլուն ձևով:

Ակնհայտ է, որ հասարակության տարբեր խավեր, այդ թվում նաև երիտասարդության տարբեր շերտեր որևէ երևույթի նկատմամբ ունենում են տարբեր կարծիքներ, և սա շատ բնական է ու օրինաչափ, որովհետև հասարակության զարգացման առաջին երաշխիքը սա է: Ուղղակի անընդունելին այն է, երբ քաղաքական պայքարի կամ այդպիսի վեճերի ընթացքում փորձում են հարցերը լուծել բռնությամբ կամ վատթարագույնը՝ զենքով: Սա է անթույլատրելի»,-ասել է Նախագահը և ընդգծել, որ բռնությունը երբեք չի բերել լավ արդյունքներ: Ընդհակառակը՝ բռնությունը վտանգ է և՛ մարդկանց, և՛ երկրի համար: Նախագահ Սարգսյանի համոզմամբ, բռնությունը որևէ մեկին չի ուժեղացնում, այն միայն ու միայն թուլացնում է:

«Սա ասում եմ նաև նրա համար, որովհետև, այսպես ասած, հեղափոխական տրամադրությունները շատ պարագաներում բնորոշ են նաև երիտասարդներին, որովհետև այդ ռոմանտիզմը գալիս է նաև անփորձությունից: Սա միշտ պետք է հաշվի առնել: Քաղաքական պայքարը շատ նորմալ է, և մեր երիտասարդները մեկ անգամ չէ, որ իրենց իրավունքների, հասարակության իրավունքների պաշտպանության համար դուրս են եկել քաղաքական պայքարի, այդ թվում նաև փողոցային:

Նորից եմ կրկնում՝ սա նորմալ է: Աննորմալ է, երբ մարդիկ կամ կազմակերպություններ ու ծառայություններ փորձում են պղտորել մարդկանց գիտակցությունը, միտքը՝ ելնելով իրենց սեփական շահերից»,- նշել է

Հանրապետության Նախագահը և հավելել, թե որևէ մեկը չի կարող ասել իրավիճակը պղտորող այդ մարդիկ ընդհանրապես ու՞մ են ծառայում, քանի որ այսօր աշխարհում պայքարի ձևերը բավականաչափ փոխվել են` կիրառելով տարբեր հնարքներ, և պետք է կարողանալ անպայման զատել թացը չորից:

Անդրադառնալով երիտասարդության խնդիրներին` Նախագահը կարծիք է հայտնել, որ այսօր նրանց պակասում է արևմտյան մոդելի կրթությունը, սակայն դա երիտասարդների մեղքը չէ: Այդպիսի մրցունակ համակարգ ունենալու համար տևական ժամանակ է անհրաժեշտ, որին որևէ երկիր չի կարողացել կարճ ժամանակահատվածում հասնել: Սերժ Սարգսյանը հավաստիացրել է, որ Հայաստանում այդ ուղղությամբ առաջ ընթանալու համար աշխատանք է տարվելու:

«Այսօր մեր երկրում երիտասարդներն ունեն ազատություններ, ունեն բավականաչափ լավ հնարավորություններ՝ լինի դա խոսքի ազատություն, քաղաքացիական ազատություններ, թե կրթություն ու գիտելիք ստանալու հնարավորություններ: Ես կցանկանայի, որպեսզի դուք լիարժեք օգտվեիք այս հնարավորություններից:

Ձեզ հաջողություն մաղթելով՝ մեկ անգամ ևս ուզում եմ շեշտել՝ անհրաժեշտ է ձեռք բերել գիտելիք, պետք է բարձրացնել ունակությունները, հնարավորությունները»,- դիմելով հավաքի մասնակից երիտասարդներին` ասել է Հանրապետության Նախագահը և վստահեցրել, որ հաջորդ տարի երիտասարդական հավաքները կկազմակերպվեն ավելի տևական ժամանակով:

Հանդիպման ավարտին Նախագահը բազեականների ճամբարում դիտել է հավաքի առիթով կազմակերպված գալա համերգը:





На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей среды