Ավստրալիան, Բելգիան և Նիդեռլանդները թռիչքներ են իրականացրել Իրաքում ԻԼԻՊ-ի դիրքերի ուղղությամբ
Международные новостиԱվստրալիայի ռազմաօդային ուժերն առաջին թռիչքներ են իրականացրել Իրաքում ԻԼԻՊ-ի դիրքերի ուղղությամբ, սակայն չեն ռմբակոծել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտնել է ռազմաօդային ուժերի ղեկավար Մարկ Մինսկին: Ավստրալական օդանավերը օդ են բարձրացել ԱՄԷ-ի ավիաբազայից և Իրաք ի տարածքում են գտնվել ավելի քան 7 ժամ, սակայն ԻԼԻՊ-ի դիրքերը ռմբակոծության չեն ենթարկել:
Ավստրալիան ԱՄԷ էր ուղարկել 400 ռազմաօդային զինծառայողներ և 8 ինքնաթիռ, հոկտեմբերի 3-ին կառավարությունը լիազորել է նրանց մասնակցությունն Իրաքում ռազմական գործողություններին: Ավստրալական հատուկ ծառայության 200 անդամ զինպատրաստություն կանցկացնեն իրաքյան բանակում և հանդես կգան խորհրդատուների դերում:
Միևնույն ժամանակ Բելգիայի և Նիդերլանդների օդային ուժերը հետախուզական թռիչքներ են իրականացրել Իրաքի տարածքում: Ըստ տեղեկություննրի, բելգիական կործանիչները հարվածել են ԻԼԻՊ-ի դիրքերի ուղղությամբ:
ԱՄՆ-ը օգոստոսի 8-ից օդային հարվածներ է հասցնում Իրաքում ԻԼԻՊ-ի դիրքերի ուղղությամբ: Նա հայտարարել է, որ իրեն աջակցում են ավելի քան 50 երկրներ: