Մինչև 16 տարեկան երեխաներին հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք տրամադրելու համար պետական տուրք չի գանձվում. Մնացական Բիչախչյան
ОбществоՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Ֆեյսբուքի իր էջի միջոցով իրազեկում է ներկայացրել երեխաներին տրվող բնակչության պետական ռեգիստրում հաշվառման վերաբերյալ տեղեկանքի մասին:
«Նոր ուսումնական տարվան ընդառաջ հանրակրթական ուսումնական հաստատություններից պահանջում են առաջին դասարան հաճախող երեխայի բնակչության պետական ռեգիստրում հաշվառման վերաբերյալ տեղեկանք:
Նման տեղեկանքներ պահանջվում են նաև նախադպրոցական ուսումնական հաստատություններ (մանկապարտեզ) առաջին անգամ հաճախող երեխաներից:
Տեղեկացնում եմ, որ նշված տեղեկանքը ստանալու համար երեխայի ծնողներից մեկը կամ նրա կողմից լիազորված անձը կարող է դիմել տարածքային անձնագրային ծառայություն կամ անձնագրային և վիզաների վարչություն:
Մինչև 16 տարեկան երեխաներին հաշվառման հասցեի վերաբերյալ տեղեկանք տրամադրելու համար պետական տուրք չի գանձվում»,-գրել է Բիչախչյանը: