Ереван, 28.Январь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
В администрации Трампа впервые признали, что иммиграционные агенты, «возможно, нарушили протокол» в Миннеаполисе Новая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицо Время близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела Карапетяна Зеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе «Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссии Министр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природе ЕС готовит инвестиционный пакет в поддержку Гренландии Армянский храм XV века в Феодосии под угрозой разрушени Азербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс. Апелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»


Գեղարքունիքում գործում է մարզային ենթակայության 89 միջնակարգ դպրոց

Общество

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն օգոստոսի 29-ին մասնակցել է Գեղարքունիքի մարզի  հանրակրթական դպրոցների տնօրենների և ուսուցիչների օգոստոսյան խորհրդակցությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից, աշխատանքային խորհրդակցության սկզբում մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը ներկայացրել է 2015-16 ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքների հաշվետվությունը: 

Այսպիսով՝ մարզում գործել է մարզային ենթակայության 89 միջնակարգ, 26 հիմնական, 2 տարրական, 1 հատուկ դպրոց, իսկ ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության՝ 1 կրթահամալիր, 6 ավագ դպրոց և 1 հիմնադրամ /Ծաղկունքի բաց դպրոցը/: Մարզային ենթակայության դպրոցներում փաստացի կոմպլեկտավորվել է 1461 դասարան՝ 27212 աշակերտով, Գավառի թիվ 1 հատուկ դպրոցում՝ 7.5 դասարան՝ 38 աշակերտով, Սևանի թիվ 3 հիմնական դպրոցում՝ ռուսերեն ուսուցմամբ 4 դասարան՝ 35 աշակերտով, ՀՀ ԿԳՆ ենթակայության 1 կրթահամալիրում, 6 ավագ դպրոցում և Ծաղկունքի բաց դպրոցում սովորել է 1882 աշակերտ: 

2015-2016 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ավարտին մարզում գործում է 125 հանրակրթական դպրոց՝ 28778 աշակերտով: Ներառական կրթություն իրականացվել է թվով 6 դպրոցում, որոնցում սովորել է  119 աշակերտ:  Մարզի նախկին վարչական 5 շրջանների մեկական դպրոցներում (Գավառի թիվ 4 հ/դ, Սևանի թիվ 3 հ/դ, Մարտունու թիվ 2 հ/դ, Վարդենիսի թիվ 4 հ/դ և Ճամբարակի թիվ 4 հ/դ) 2015 -2016 ուսումնական տարվանից ներդրվել է "Ազգային երգ ու պար" առարկան:

Մարզային ենթակայության հանրակրթական հաստատություններում աշխատել է 3356 մանկավարժ, որոնցից 251-ը՝տնօրեն և փոխտնօրեն, նախակրթարաններում աշխատողների թիվը 52 է: Աշակերտ-ուսուցչական դրույք հարաբերակցությունը  կազմել է 11, դասարանների միջին խտությունը` 18,65 է:

Տարվա ընթացքում 21 հանրակրթական դպրոցներում իրենց կողմից խնայված ֆինանսական միջոցների հաշվին իրականացվել են ավելի քան 163 մլն դրամի վերանորոգման աշխատանքներ: 2016 թվականին մարզի 14 հանրակրթական դպրոցների խնայված միջոցներով ավելի քան 200 մլն դրամի վերանորոգման աշխատանքներ են ծրագրավորել, բացի այդ ՀՀ պետական բյուջեի միջոցներով սկսվել են վերանորոգման աշխատանքները Զոլաքարի թիվ 2 միջնակարգ (100 մլն դրամ) և Սևանի թիվ 1 հիմնական (58 մլն դրամ) դպրոցներում: 

Իր ելույթում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է  կրթության ոլորտի փոփոխություններին, հիմնական ուղղություններին ու խնդիրներին, կարևորելով ուսուցման կազմակերպման ձևերն ու միջազգային չափանիշներով ազգային կրթահամակարգ ունենալուն վերաբերող հարցերը: Նախարարը խոսել է ավագ դպրոցում վերջին կիսամյակում ուսումնասիրվող առարկաների քանակի նվազման, ուսումնական առարկաների ծրագրերի բեռնաթափման, գիտելիքների գնահատման համակարգի փոփոխությունների ուղղությամբ իրականացվող աշխատանքների, տարբեր կրթական հաստատություններում իրականացվող փորձարարական ծրագրերի մասին:

Նա անդրադարձավ դպրոցների ֆինանսավորման մեխանիզմների վերանայման, ներառական կրթությանն առնչվող հարցերին:

«Մեր երկիրը պետք է կարողանա ինքն իրեն պաշտպանել, որի համար պետք է ունենանք ուժեղ և հզոր բնական գիտություն: Դրա համար պետք է  առարկայացանկում ամրագրենք առաջնահերթություններ. ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա, կենսաբանություն: Սա անհրաժեշտ է մեզ, որ կարողանանք ունենալ մրցունակ քիմիկոս, կարողանանք աշխատեցնել մեր ատոմակայանը, մեր երկրի սահմանների ամրության համար ինքնուրույն ստեղծել անօդաչու թռչող սարքեր: Իսկ այս ամենի համար մենք պետք է սկսենք դպրոցում այս առարկաների իրավունքները հաստատել:

Առարկայախմբի կարևորումը պետք է բխի երկրի առջև ծառացած խնդիրներից՝  հիմք հանդիսանալով դրանց լուծմանը», - իր խոսքում նշել է  կրթության և գիտության նախարարը: Լևոն Մկրտչյանը կարևորել է  նաև ուսուցչի և տնօրենի հեղինակության բարձրացմանը, դպրոցների առջև ծառացած խնդիրներին ինքնուրույն լուծում տալու, համակարգում առկա բյուրոկրատական համակարգի թեթևացմանը վերաբերող հարցերը: Ամփոփելով հանդիպման ընթացքում քննարկված խնդիրները,  խորհրդակցությանը ներկա Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը նշել է, որ կրթության ոլորտում մտահոգությունները շատ են և հարկավոր է աշխատանքներ տանել իրականացվող բարեփոխումները համակարգված և  սեղմ ժամկետում իրականացնելու համար:

Մարզի ղեկավարն անդրադարձել է նաև մարզում իրականացվող դպրոցաշինական ծրագրերին, տնտեսված միջոցների հաշվին դպրոցներում հրատապ խնդիրների լուծմանը, մարզում վթարային դպրոցների հիմնանորոգման անհրաժեշտության, նախակրթարանների հիմնման և դրանց գործունեության, մանկավարժական կադրերի ապահովման, ոլորտում առկա այլ խնդիրների:

В администрации Трампа впервые признали, что иммиграционные агенты, «возможно, нарушили протокол» в МиннеаполисеДля чего нужны представления с названием «литургия»? «Паст»«Цена мира»: Армения заплатила жизнями, территориями и национальным достоинством Отключения электроэнергии достигли возмутительных размеров, люди «запасаются» свечами: «Паст»«Законодательный» «штыковый бой» властей против реальных наблюдателей: «Паст»Кому и почему мешает название «Арарат 73»? «Паст»Почему Армения молча наблюдает за смертельными страданиями международного права? «Паст»Что подарить мужчинам 28 января: Idram&IDBankКомпания Idram провела урок финансовой грамотности для участников RobotonО платежах за услуги «Вива Армения» через IdramНовая Мишель Обама: смелый стиль, подтянутая фигура и сияющее лицоВремя близко и мы сделаем все «По-нашему»: послание Самвела КарапетянаЗеленский подтвердил новую трехстороннюю встречу на этой неделе«Аякве»: Власти Армении пытаются добиться отмены регистрации инициативы в качестве наблюдательной миссииМинистр: в 2025 году зафиксировано первое рождение олененка в дикой природеЕС готовит инвестиционный пакет в поддержку ГренландииАрмянский храм XV века в Феодосии под угрозой разрушениАзербайджан в 2025 году экспортировал в Армению топливо более чем на $788 тыс.Лидер партии обвинил власти в игнорировании угрозы «Западного Азербайджана»: «Прячут голову в песок» То, что делает Церковь, исходит только и только из интересов армянского народа и Армянской государственности: «Паст»Большая авантюра: что ждет долю США в размере 74 процентов? «Паст»Кому выгоден подход «отвергать всех»? «Паст»Властям не нужны ни объективные наблюдатели, ни справедливые выборы։ «Паст»Апелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейПрезидент США: Путин пойдет на уступкиАйк Мартиросян стал победителем Международного шахматного турнираИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon Award