Խորվաթիայի հավաքականը նոր ավագ ունի
Спорт«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչն այսուհետ կատարելու է Խորվաթիայի հավաքականի ավագի պարտականությունները։ Այս մասին հաղորդում է Խորվաթիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։
«Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ։ Կփորձեմ արդարացնել բոլոր սպասելիքները»,-ասել է Մոդրիչը։
Հավաքականի փոխավագները լինելու են «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը և «Լոկոմոտիվի» պաշտպան Վեդրան Չորլուկան։
Հիշեցնենք, որ Խորվաթիայի հավաքականի նախկին ավագ Դարիո Սռնան Եվրոպայի առաջնության ավարտից հետո հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին։