Սերբիայի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի պայմանագրի նախագիծը պատրաստ կլինի հոկտեմբերին
ЭкономикаԵվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) եւ Սերբիայի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի նախագիծը պատրաստ կլինի հոկտեմբերի սկզբին:
Այդ մասին Բելգրադում հայտարարել Է ՌԴ-ի դեսպան Ալեքսանդր Չեպուրինը:
Նա այդ մասին հայտնել Է Սերբիայի կառավարության փոխնախագահ, առեւտրի, զոոսաշրջության եւ հեռահաղորդակցությունների նախարար Ռասիմ Լյաիչի հետ օգոստոսի 30-ին կայացած հանդիպմանը: Մայիսի վերջին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը որոշում Է ընդունել Սերբիայի հետ բանակցություններ սկսել առեւտրական ռեժիմի միասնականացման շուրջ, որի արդյունքը կդառնա ազատ առեւտրի ընդհանուր գոտին միության բոլոր երկրների եւ Բալկանյան երկրի համար:
Այն ժամանակ նշվել Է, որ ԵԱՏՄ-ի միայն երեք երկրներ Սերբիայի հետ ունեն ազատ առեւտրի համաձայնագիր: Այդ երկրներն են՝ Ռուսաստանը, Ղազախստանը եւ Բելառուսը, ընդ որում այդ համաձայնագրերի առանձին դրույթներ տարբերվում են: Սերբիայի, Հայաստանի եւ Ղրղզստանի միջեւ համանման արտոնյալ ռեժիմ սահմանված չԷ, բայց այդ երկրների միջեւ ապրանքների երկկողմ առեւտրում առավել բարենպաստման ռեժիմ Է գործում:
«Ռուսական կողմը, իր գործընկերների հետ համագործակցությամբ, մինչեւ հոկտեմբերի սկիզբն ազատ առեւտրի մասին համաձայնագրի նախագիծ կպատրաստի Սերբիայի եւ Եվրասիական միության միջեւ, որիը մեջ մտնում են ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը եւ Ղրղզստանը, այդ ժամանակ Էլ կարող են բանակցություններ սկսվել դրա կնքման շուրջ»,-Ռուսաստանի դեսպանի խոսքը մեջբերում Է Լյաիչի մամուլի ծառայությունը:
Սերբիայի փոխվարչապետը եւ Չեպուրինը հույս են հայտնել, որ այս համաձայնագիրը կստորագրվի որքան հնարավոր Է շուտ, ինչը կբերի ազատ առեւտրի ռեժիմին ենթակա ապրանքների ցուցակի ընդլայնման, ինչպես նաեւ Սերբիայի արտահանողների համար վաճառահանման շուկայի ընդարձակման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: