Տեխասցին 82 տարեկանում քոլեջ Է ընդունվել թոռնուհու հետ
ОбществоՏեխասում 82-ամյա Ռենե Նեյրան եւ նրա 18-ամյա թոռնուհի Մելանի Սալազարը դարձել են զանգվածային լրատվամիջոցների եւ սոցցանցերի հերոսներ՝ ընդունվելով նույն քոլեջը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, գրել Է Yahoo!News-ը:
Մելանին օգոստոսի 24-ին իր Twitter-ակաունտի բաժանորդներին պատմել Է, որ ուսանելու Է պապի հետ: «Ես այնպե՜ս եմ հպարտանում իմ պապիկով»,- նշել Է ուսանողուհին գրառման մեջ: Թվիթն արագորեն ժողովրդականություն Է ձեռք բերել՝ արժանանալով հազարավոր լայքերի եւ ռեփոստերի: «80-ը նոր 40-ն Է»,- գրել Է օգտատերերից մեկը:
Ռենեի եւ Մելանիի պատմությունը հետաքրքրել Է համաշխարհային առցանց-ԶԼՄ-ներին: Փալո Ալտո քոլեջում նրանց առաջին օրվա մասին (պարապմունքներն սկսվել են օգոստոսի 27-ին) գրել են, մասնավորապես, BuzzFeed-ը, ABC News-ը եւ Huffington Post-ը: Բացի դրանից, պապին եւ թոռնուհուն առաջարկել են դառնալ Good Morning America հեռուստաշոուի հերոսներ:
Ինչպես գրել Է Yahoo!News-ը, Սալազարը կուսումնասիրի ազատ արվեստներ, իսկ Նեյրան՝ տնտեսագիտություն: Քոլեջից հետո տղամարդը որոշել Է ընդունվել Տեխասի համալսարան:
Մելանին խոստովանել Է, որ պապի օրինակն իրեն ոգեշնչում Է ջանադիր ուսումնառության: «Ես գիտեմ, որ եթե նա կարող Է դա անել, կարող եմ նաեւ ես»,- բացատերել Է աղջիկը: