Սերժ Սարգսյանը՝ իր անձնական լուսանկարչի անհատական ցուցահանդեսին (ֆոտո)
LifestyleWnews.am-ը գրում է.
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Նկարիչների միությունում օգոստոսի 29-30-ը բացվեց լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի «Պատմություններ ճանապարհից» անհատական ցուցահանդեսը: Երեկ ՝ օգոստոսի 30-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է իր անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի անհատական ցուցահանդեսին: Այս մասին գրում է նախագահի մամլո քարտուղար Վլադիմիր Հակոբյանը՝ Թվիթերի իր էջում:
«ՀՀ Նախագահը այցելեց լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի անհատական ցուցահանդես»,-գրել է Վլադիմիր Հակոբյանը:




