Առանց կրծկալի Ալեսանդրա Ամբրոսիոն՝ երեխաների հետ զբոսնելիս
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Forbes–ի «ամենաբարձր վճարվող մոդելների» վարկանիշումհայտնվելուց հետո հայտնի մոդել Ալեսանդրա Ամբրոսիոն որոշել է երեխաների հետ դուրս գալ զբոսնելու Բրենթվուդում (Քալիֆորնիա)։

Եվ դրա համար բրազիլուհին ընտրել է թեթեւ հագուստ ու սանդալներ։ Իսկ ավելի հարմարավետ զգալու համար նա հանել է կրծկալը։

Սկզբում 35-ամյա Ամբրոսիոն 8-ամյա դուստր Անյայի եւ 4-ամյա որդի Նոյի հետ գնացել են սառը յոգուրտ ուտելու։



Երջանիկ եռյակի վերջին կանգառը սուպերմարկետն է եղել, որտեղից մոդելը նոր գնումներ է կատարել։

