Արդարացում չի լինի, եթե պարտվենք Հայաստանին. Սիմոն Կյաեր
СпортԴանիայի ազգային հավաքականի պաշտպան Սիմոն Կյաերը խոսել է աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի մեկնարկային տուրում Հայաստանի ընտրանու հետ առաջիկա հանդիպման մասին և նշել, որ արդարացում չի գտնվի, եթե իր թիմը պարտություն կրի այդ խաղում:
«Ցավալի էր, որ չկարողացանք մասնակցել Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնությանը, ինչպես նաև Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի 24 մասնակիցների թվում չէինք: Պետք է համաձայնենք, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել՝ խուսափելու երրորդ անընդմեջ հիասթափությունից:
Կարծում եմ, որ կարող ենք գոհ լինել նոր մարզչի գլխավորությամբ գարնանն անցկացրած խաղերի արդյունքից ու լավատեսորեն մոտենանք ԱԱ-2018-ի ընտրական փուլին:
Պետք է հաղթենք բոլոր տնային խաղերում, ոչ մի արդարացում չի լինի, եթե չկարողանանք պարտության մատնել Հայաստանի հավաքականին»,- ինչպես հաղորդում է Politiken.dk-ն, ասել է Կյաերը, ով հանդես է գալիս թուրքական «Ֆեներբախչե»-ում:
Դանիա - Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 4-ին: Մինչ այդ` օգոստոսի 31-ին թիմերն ընկերական հանդիպումներ կանցկացնեն: Դանիացիները կմրցեն Լիտենշտեյնի, իսկ մեր ընտրանին` Չեխիայի ընտրանու հետ: