Հրաչյա Աճառյան և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպումը կփոփոխվի
ОбществоԵրևան քաղաքի Հրաչյա Աճառյան և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկում 2016 թվականի սեպտեմբերի 1-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը, Հրաչյա Աճառյան փողոցով Մարշալ Բաբաջանյան փողոցի կողմից դեպի Ալեքսանդր Մյասնիկյան պողոտայի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար նշված խաչմերուկում կարգելվի հետադարձ կատարելը: