Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնը կմեկնարկի սեպտեմբերին
КультураԵրևանյան 10-րդ միջազգային փառատոնը կմեկնարկի սեպտեմբերի 12-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում:
Փառատոնի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ փառատոնը ներկայացնում է Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը: Այն նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին: Միջազգային փառատոնն իրականացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:
Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Ալեքսանդր Չաուշյանն ու Էդուարդ Թոփչյանը: