Հաագայի «Embassy Festival» և «UIT Festival» փառատոներում կներկայացվեն հայկական ժողովրդական պարեր
КультураՀաագայում սեպտեմբերի 3-ին կանցկացվի «Embassy Festival 2016» փառատոնը: Այս մասին տեղեկացրին «Հոլանդահայ Աբովյան մշակութային միություն»-ից՝ հավելելով. «Այս փառատոնը կազմակերպվում է, ի թիվս այլոց, Հաագայի քաղաքապետարանի աջակց ությամբ, որին մասնակցում են մի շարք դեսպանություններ եւ գեղարվեստական խմբեր զանազան երկրներից:
«Embassy Festival 2016» փառատոնի ընթացքում կլինեն միջազգային շուկա եւ մշակութային ծրագիր, որտեղ ելույթ կունենան տարբեր երկրների գեղարվեստական խմբեր:
Այս փառատոնում Հոլանդահայ «Աբովյան» մշակութային միության մանկապատանեկան խմբերը՝ Գագիկ Ավետիսյանի ու Սվետլանա Աղաջանյանի ղեկավարությամբ, հանդես կգան հայկական պարով և երգով։
Կիրակի օրը, սեպտեմբերի 4-ին, տեղի կունենա Հաագայի «Haags UIT Festival 2016» թատերական սեզոնի բացման 44-րդ տոնավաճառը: Փառատոնի ժամանակ զանազան խմբեր կներկայացնեն տարբեր պարային ոճեր Հաագայի Լանգե Ֆորհաուտ պողոտայի բացօթյա բեմակարթակի վրա` «Դիլիգենցիա» թատրոնի մոտակայքում։
«Հոլանդահայ Աբովյան մշակութային միության» պատանեկան պարախումբը՝ Գագիկ Ավետիսյանի ղեկավարությամբ ելույթ կունենա այս տոնավաճառում հայկական ժողովրդական պարերով։