Քիմ Քարդաշյանը թափանցիկ բլուզով շրջել է փողոցում (ֆոտո)
LifestyleՔիմ Քարդաշյանը ձգտում է դառնալ թրենդ թելադրող հանճար, իսկ Քանյե Ուեսթի ստեղծագործական հանճարն էլ երևում է ամեն անգամ, երբ Քիմը դուրս է գալիս տանից։
Այս անգամը ևս բացառություն չէր․ նախօրեին Քիմը տեսախցիկների առաջ էր հայտնվել տարօրինակ հանդերձանքով։ Իհարկե, հնարավոր է, որ հանդերձանքի ընտրությունը Քիմն էր կատարել, սակայն Քանյեն խաղում էր ստիլիստի դեր։
Քիմը կրում էր վերնազգեստ, որի կրծքի հատվածում կտորը թափանցիկ էր և ամբողջությամբ ցուցադրում էր Քիմի կրծքերը։ Քիմը, ով սովորաբար կրում է բարձրակրունկներ, նախօրեին հագել էր փափուկ դամաշնիկներ, վազելու համար նախատեսված շորտեր ու տարօրինակ «խալաթ»։
Քանյեն քայլում էր Քիմի երևից։ Նա առավել ոգեշնչված էր թվում Քիմի հանդերձանքով ու դիտում էր մարդկանց արձագանքը։

