80-ամյա Արմեն Ջիգարխանյանի 37-ամյա կինը դժգոհ է դերասանի բնավորությունից
Lifestyle80-ամյա Արմեն Ջիգարխանյանի 37-ամյա կինը դժգոհ է դերասանի բնավորությունից, գրում է «Дни»-ն՝ վկայակոչելով «Антенна»-ին: Հանրահայտ դերասանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան, նշում է, որ դերասանը այդքան էլ չի սիրում պոլիկլինիկա գնալ ու ամեն կերպ ընդդիմանում է դրան:

«Երբ պետք է պոլիկլինիկա գնալ, կարող է դիմադրել, բղավել, վիճել,- պատմել է Վիտալինան,- բայց ի վերջո համաձայնում է: Հիմա, փառք աստծու, առողջական սուր խնդիրներ չկան: Երբ տղամարդուն խնամում են, երբ նա երջանիկ է, դա միշտ երեւում է: Երբ մենք ծանոթացանք, նրա առողջական վիճակը շատ ծանր էր: Կարող եմ ենթադրել, որ որոշ պահեր նա պարզապես չէր կարողանա հաղթահարել, եթե մենակ լիներ: Ինձ չեմ գովում, իմ փոխարեն կարող էր ուրիշը լինել, բայց այնպես է ստացվել, որ ես եմ»:

«Նա շուտ է զայրանում, բայց եւ շուտ ներում է: Իսկ վիճահարույց իրավիճակներում պետք է զիջել նրան կամ էլ համբերել, մինչեւ հանգստանա: Նա կարող է փոխել որոշումը, եթե տեսնում է, որ արդյունքը չի բավարարում իրեն: Դա շատ արժեքավոր հատկանիշ է»- պատմում է դերասանի կինը:

Ընդ որում, Վիտալինայի խոսքով, տարիքային տարբերությունը երբեմն շատ ուժեղ է զգացվում:
«Ես միշտ մի քիչ կաշկանդվել եմ նրանից,- պատմում է նա,- Ու այդ զգացողությունը մինչեւ հիմա չի անցել: Օրինակ, ես նրան «դուք»-ով եմ դիմում: Դե իհարկե ոչ տանը, բայց նույնիսկ տանը նրա հանդեպ իմ վերաբերմունքը կենցաղային չէ»։