Ռուսական ռազմակայանի դպրոցների տարածքներում «գիտելիքների ծառուղիներ» են տնկել
ОбществоՍեպտեմբերի 1-ին՝ «Գիտելիքների օրը», Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի ՌԴ պաշտպանության նախարարության դպրոցների տարածքներում հանդիսավոր պայմաններում «գիտելիքների ծառուղիներ» են տնկել:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, թիվ 21 եւ թիվ 29 դպրոցների բակերում զինծառայողները, ուսուցիչները, դպրոցականներն ու նրանց ծնողները 21-ական ծառ են տնկել: Դրանց թվաքանակն ընտրվել Է Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ուսումնական հաստատությունների կազմավորման տարիների թվաքանակով:
Դպրոցների տարածքներում «գիտելիքների ծառուղիներ» տնկելու նախաձեռնությամբ հանդես Է եկել ռուսական զորամիավորման հրամանատարությունը:
Նաեւ «Գիտելիքների օրը» զորամասի հրամանատարությունը դպրոցականների համար կազմակերպել Է նոր մարզահրապարակի բացումը Գյումրիի զինվորական կայազորի թիվ 19 դպրոցի տարածքում: Երեւանի զինվորական կայազորի թիվ 21 դպրոցում տեղի Է ունեցել դպրոցականների եւ ուսուցիչների համար նորոգված ճաշարանի բացումը:
Հանդիսությունները շարունակվել են դպրոցականների գեղեցիկ ու հուզիչ կատարումներով: Իսկ առաջինդասարանցիները երկինք են բաց թողել գունավոր փուչիկներ՝ ցանկություններ պահելով, որոնք վերաբերում են լավ գնահատականներին, հետաքրքիր դասագրքերին ու նոր ծանոթություններին: