Դպրոցի տնօրենին ուրախացնում է առաջին անգամ դպրոց գնացած տղաների ու աղջիկների հավասար թվաքանակը
ОбществоԵրևանի Դանիել Վարուժանի անվան 89 հիմնական (1-9 դասարաններ) դպրոցն այս տարի իր դռները բացել է 179 առաջին դասարանցու առջև, ովքեր բաշխվել են 5 առաջին դասարաններում: «Արմենպրես»-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Անուշ Ասլանյանըուրախությամբ փաստեց, որ առաջին դասարան գնացած աղջիկների ու տղաների թվաքանակը գրեթե հավասար է:«Այնքան ուրախ էի, որ տղաները շատացել են: Դասարանների բաժանումը կատարելիս ուրախանում էի, որ դինամիկ, հավասարակշռված բաշխում էր ստացվում»,- ասաց դպրոցի տնօրենը: Նա նշեց, որ ամեն տարի ավանդաբար հատուկ միջոցառմամբ են դիմավորում աշակերտներին, այս տարին ևս բացառություն չէր: «Կարևոր է, որպեսզի երեխաներն առաջին օրը ջերմությամբ ու անմիջականությամբ մուտք գործեն դպրոց ու իրենց զգան ինչպես սեփական ընտանիքում: Այնպես է կառուցված, որ առաջին դասը վարուժանյան է: Ամ բողջ դպրոցում առաջին-երկրորդ դասերը նվիրված են Դանիել Վարուժանին, վերհիշում ենք նրա կյանքի պատմությունը, զուգահեռներ ենք տանում այսօրվա իրականության հետ»,-տեղեկացրեց մեր զրուցակիցը:
Անուշ Ասլանյանը նշեց, որ այս տարի աշակերտներին դիմավորել են ավելի բարեկարգ դպրոցում` նոր կահավորված դասարաններով, մարզական ու միջոցառումների դահլիճներով: «1274 աշակերտով սկսում ենք մեր ուսումնական տարին, որը 1193-ով ենք ավարտել նախորդ տարի: Աշակերտների աննախադեպ աճ ենք գրանցել, ինչը պարտավորեցնում է ու նշանակում` մեզ վստահում են: Ես էլ հորդորեցի մեր ուսուցիչներին, որ ծնողների հույսերն ու սպասելիքներն արդարացնեն»,-ասաց տնօրեն Ասլանյանը` հավելելով, որ փոփոխություններ են նախատեսվում կրթական մեթոդներում: Հարստացրել են օտար լ եզուների դասավանդման մեթոդները, լրացուցիչ գրականություն ներդրել:
Անուշ Ասլանյանը խոսեց նաև սեպտեմբերի մեկի իր ելույթի մասին` նշելով, որ դրանում անդրադարձել է կրթության որակին ու հիշատակել ՀՀ կրթության ու գիտության նախարարի օգոստոսյան խորհրդակցության ժամանակ հնչեցրած ուղերձը: Տնօրենի խոսքով` պետք է մեծ նշանակություն տալ բնագիտական առարկաներին, քանի որ Հայաստանի ապագան գիտակ ու գրագետ մարդկանց մեջ պետք է փնտրել: «Իմ ուղերձն այդ տրամաբանության մեջ էր, որ հայը, ուր էլ գնա, կառուցում է դպրոց ու եկեղեցի, նշանակում է մեր անմահության ծաղիկը գիտելիքն է, որը սկսվում է դպրոցից»,-հավելեց Անուշ Ա սլանյանը: