Գավառի պետական համալսարանում 24-րդ անգամ հնչեց առաջին զանգը
ОбществоԳավառի պետական համալսարանում տոնական տրամադրությամբ մեկնարկեց 2016-2017 ուսումնական տարին: 24-րդ անգամ հնչեց համալսարանական առաջին զանգը։ Բուհը ջերմորեն ընդունեց դեպի գիտելիքը, լույսը և իմացությունը ձգտող նոր սերնդին։
Բուհում ձևավորված ավանդույթի համաձայն՝ մինչ առաջին զանգը տեղի ունեցավ գեղեցիկ միջոցառում` նվիրված գիտելիքի, գրի և դպրության օրվան:
Միջոցառման ընթացքում հնչեցին բուհի առաջին կուրսեցիներին ուղղված շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ։ Ազգային երաժշտական և պարային կատարումներով հանդես եկան Տնտեսագիտական ֆակուլտետի ֆինանսներ բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Սյուզաննա Շահրիկյանը, Բանասիրական ֆակուլտետի Անգլերեն լեզու և գրականություն բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Ավետիսյանը։
ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը ջերմորեն շնորհավորեց բոլորին գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ, մաղթեց հաջողություն, արգասաբեր ուսումնական տարի, նպատակներն իրագործելու անկոտրում կամք, վճռականություն, արդյունավետ աշխատանք և որակյալ ուսումնառություն:
Տիկին Հակոբյանը բուհի վարչական, պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմին փոխանցեց համալսարանի խորհրդի նախագահ, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։
,Այսօր առավել քան երբևէ հայրենիքին անհրաժեշտ են խելացի, կիրթ, բազմակողմանի զարգացած, ազգային արժեքներ կրող և միաժամանակ, աշխարհի հետ աշխարհի լեզվով խոսող զավակներ։ Ուստի, մեր հայրենի եզերքի սահմաններն անառիկ պահելու, խաղաղ երկնակամարի ներքո ապրելու և արարելու համար հարկ է ուժերի գերագույն լարումով, ամուր ու անկոտրում կամքով ու վճռականությամբ աշխատել, բազմապատկել մեր կարողությունները, իսկ երիտասարդ սերնդին անհրաժեշտ է սովորել, ամբարել գիտելիքներ, զարգացնել մտավոր ներուժը և հաղթանակներ արձանագրել բոլոր ոլորտներումե,-նշեց Տնտեսագիտ ական ֆակուլտետի Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում բաժնի 2-րդ կուրսի ուսանող Կորյուն Սարգսյանը։
Բարձր միավորներով Գավառի պետական համալսարան ընդունված առաջին կուրսեցիներին շնորհվեց ԳՊՀ հիմնադիր ռեկտոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանին նվիրված ,Հրանտ Հակոբյանը հավերժի ճամփորդե գիրքը:
Գավառի պետական համալսարանի ուսանողը, մտնելով բուհ, դաշինք է կնքում մայր բուհի հետ, որը հաստատում է իր երդմամբ, այնպես, ինչպես հայ զինվորը երդում է տալիս հավատարմորեն ծառայել մայր հայրենիքին ու ժողովրդին: Եվ ինչպես զինվորը, ուսանողը ևս պետք է գիտակցի երդման կարևորությունն ու այն կատարելու անհրաժեշտությունը:
ԳՊՀ ուսանողի երդումը կարդաց Տնտեսագիտական ֆակուլտետի, Հաշվապահական հաշվառում և հարկում բաժնի առաջին կուրսի ուսանող Դավիթ Ղարաբաղցյանը:
Ավանդույթ համաձայն՝ գիտելիքի աշխարհ տանող խորհրդանշական բանալին առաջին կուրսեցիներին հանձնեցին չորրորդ կուրսի ուսանողներ Գևորգ Օհանյանը և Ալվինա Գրիգորյանը:
Առաջին զանգից հետո տեր Գնել քահանա Մարտիրոսյանը կատարեց առաջին կուրսի ուսանողների օրհնության կարգ, իսկ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Դավիթ Մանուկյանը վարեց հայրենասիրության և արիության դաս:
Համապատասխան ֆակուլտետներում դեկանները և դասախոսները ևս մեկ անգամ շնորհավորեցին առաջին կուրսեցիներին` առաջին ուսանողական սեպտեմբերմեկյան տոնի առթիվ, ներկայացրին ֆակուլտետների գործունեությունը, ծանոթացրին ուսումնական գործընթացի պահանջներին։