Սևակ Ամրոյանը նորություն ունի (լուսանկար)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ընդամենը օրեր հետո «Ժողովրդական երգիչ 1» նախագծի հաղթող Սևակ Ամրոյանն իր երկրպագուների դատին կհանձնի իր նոր տեսահոլովակը, որը նկարահանված է հայտնի «Յար, բոյիդ մեռնեմ» ժողովրդական երգի հիման վրա:
«Երգը փորձել ենք նոր ձևով գործիքավորել և ներկայացնել հանրությանը: Գործիքավորումը կատարել է Գարեգին Առաքելյանը, իսկ միքսն ու մասթերինգն արել է Դեր Հովան»,- Life.panorama.am-ի հետ զրույցում պատմեց Սևակ Ամրոյանը:
Երգչի նոր տեսահոլովակի հիմքում ընկած է սիրո գաղափարը, սակայն տեսարանների գերակշռող մասը հարսանեկան են: Տեսահոլովակի ռեժիսորը Մարիամ Գևորգյան է, ում հետ Սևակը մեկ անգամ չէ, որ հասցրել է համագործակցել:
Սևակ Ամրոյանի հետ զրույցում Life.panorama.am-ը հետաքրքրվեց նաև նրա պրոդյուսերի` Ալեքսանդր Մհերյանի, կողմից արված մի մակագրության մասին, որը վերջինս արել էր Սևակի և նրա տեսահոլովակի հերոսուհու` պարուհի Էլեն Սանդալջյանի համատեղ լուսանկարի տակ: Տվյալ մակագրությամբ, որը կարճ ժամանակ հետո փոխարինվեց «Շուտով, նոր տեսահոլովակ» մակագրությամբ, Ալեքսանդր Մհերյանը շնորհավորել էր Սևակին և Էլենին ամուսնության կապակցությամբ:
Շարունակությունը՝ այստեղ: