Երևանում բացվեց մանկավարժ և հասարակական գործիչ Էդուարդ Թումանյանին նվիրված հուշատախտակ
ОбществоԵրևանում` Մոսկովյան 25 հասցեում, տեղի ունեցավ մանկավարժ, հասարակական գործիչ, երաժիշտ Էդուարդ Թումանյանին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը: «էդուարդԹումանյանն այս քաղաքի եզակի դեմքերից էր: ՆաԵրևանի դրական մթնոլորտը ս տեղծողներից է.հեղինակություն էր բոլորիս համար: Հիանալիերգահան, երաժիշտ, դասախող և ուսանողներիպաշտպան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ճարտարապետ Լևոն Իգիթյանը:
Հուշատախտակի բացմանը ներկա էին մանկավարժի ընտանիքի անդամները, ընկերները, գործընկերները և բազում հետաքրքրասերներ:
Երաժիշտ Մարտին Վարդազարյանի խոսքով Էդուարդ Թումանյանը մի առանցք էր, վստահելի սյուն, որի շուրջ հավաքվում էին ոչ միայն իր գաղափարակիցները, այլև մարդիկ, ովքեր նրա հետ հաճախ համամիտ չէին: Նա սիրում էր փոխանցել իր գիտելիքները: Նրա ներսում կար երաժշտություն. դրա մասին են վկայում նրա երգերը: Նա հիանալի մարդ էր, ընտանիքի նվիրված հայր և ընկեր:
Հուշատախտակի բացումը վստահվեց Էդուարդ Թումանյանի թոռնիկին` Էդուարդ Հայկի Թումանյանին:
Էդուարդ Թումանյանը ծնվել է 1929թ.: Եղել է Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի պռոռեկտոր: Ուներ գիտությունների թեկնածուի և դոցենտի գիտական աստիճան: