Իմ կողքին պետք է լինի ողնաշարով ու ինձ իշխող տղամարդ, քանի որ 21 տարի ես եւ պապա եմ, եւ մամա. Դինա Ակոպովնա
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի հետ իր անձնական կյանքիի, դստերը միայնակ մեծացնելու եւ կրկին ամուսնանալու, ինչպես նաեւ աշխատանքային ծրագրերի մասին խոսել է հաղորդավարուհի Դինա Ակոպովնան:
Դինա, քանի որ մշտապես աչքի եք ընկելՁեր անկեղծ վարքագծով, ուստի մերզրույցըուզում եմ սկսել հենց անձնականդաշտից: Լավագույնս ճանաչելով ԴինաԱկոպովնային,ինչպիսի՞ մարդ է նա, այլկերպ ասած` ինքներդ Ձեզ վերլուծեք ու տվեք անկեղծնկարագիր:
- Տարիների ապրածս ինձ հասկացրեց, որ շատ ուժեղ ու շատ թույլ եմ, շուտ հիասթափվող եմ, կարող են րոպերների ընթացքում կոտրեն ինձ, միաժամանակ կյանքը գնահատող ու շուտ մերվող մարդ եմ, ով ընկերություն ասվածը շատ է սիրում:
Եթե Ձեր գրառումներին հետեւենք, կնկատենք, որ երջանիկ լինելովհանդերձ՝ամենաներսում տխրություն ունեք: Ինչի՞ հետ է դա կապված, ի՞նչնէ պակասում:
- Այսօր ես ինձ համարում եմ երջանիկ մայրերի, ոչ թե կանանց շարքում: Ես երբեք չեմ վազում երջանկության հետեւից, սիրում եմ խաղաղ, առողջ ու գույներով լի կյանքը: Այո, ժամեր կամ օրեր եմ ունենում, երբ դատարկություն եմ զգում, չնայած ինձ նայողներից քչերը կմտածեն, որ դարդ ու ցավ ունեմ:

Դինա, դուք ամենաքննարկվող, երբեմն նաեւ քննադատվող հայտնիներից եք:Սա ինչո՞վեք բացատրում` Ձեզ սիրողները քի՞չ են, թե միշտ երեսին ճիշտնասող մարդիկ այնքան էլչեն ընդունվում:
- Այսօր քննադատողները շատ են, բայց մեծ մասը համակարգչի հետեւում նստած վատ աուրայով դեմքեր են, ովքեր քննադատում են խոսքդ, տեսքդ, ճաշակդ, բայց դրա հետ մեկտեղ երազում են 1%-ով նմանվել քեզ: Ես միայն ընդունում եմ մասնագետի քննադատությունը, ոչ թե ամենազզվելի ու դատարկ գրությունները, որոնք տեղ են գտած այս կամ այն նյութում, միայն որպեսզի «լայքեր» հավաքեն: Ես աշխատում եմ վաստակելու համար, այլ ոչ թե ճանաչումս ապահովելու՝ դա ինձ համար չէ, չեմ սիրել ու չեմ սիրում: Իսկ իմ լսարանը, փառք Աստծո, շատ լավն են թե այստեղ, թե ԱՄՆ-ում, ի վերջո՝ չի կարող մի մարդը բոլորի համար լավը լինել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: