Արցախում այս գիշեր զոհված զինծառայողի մայրն շուտով 8-րդ զավակն է ունենալու
ОбществоNEWS.am-ը գրում է.
Արցախում հակառակորդի կրակոցի հետևանքով երեկ ուշ երեկոյան զոհված Արայիկ Օրդուբեկյանը Քաշաթաղի շրջանի Սոնասար գյուղից էր, 7 երեխաներից ավագը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Սոնասարի գյուղապետարանից: Արայիկ Օրդուբեկյանի ընտանիքը մոտ 1 տարի առաջ էր Քաշաթաղ տեղափոխվել Երևանից:
«Արայիկի մայրը մի քանի օրից 8-րդ զավակն է ունենալու: Շատ լավ ընտանիք է, Արայիկն էլ սիրով էր ծառայում: Ապրիլյան պատերազմի օրերին հայրը՝ որպես կամավոր, հենց որդու դիրք էր գնացել ու միասին մի քանի ամիս ծառայել են»,- հայտնեցին գյուղապետարանից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: