Սուխին խոսել է Մխիթարյանի հետ բախման մասին
СпортՉեխիայի հավաքականի ավագ Մարեկ Սուխին, ով Հայաստանի հետ ընկերական խաղում վնասվածք էր հասցրել Հենրիխ Մխիթարյանին, պնդում է, որ դա միտումնավոր չի եղել:
«Կարծում եմ, որ այդ բախումը կոպիտ չէր: Նա արագ ֆուտբոլիստ է, իսկ ես պարզապես կանգնած էի, ինչից հետո բախվեցինք: Հույս ունեմ, որ Հենրիխի մոտ ամեն ինչ կարգին կլինի ու նա արագորեն կապաքինվի:
Սակայն սա ֆուտբոլ է, և այլեւս չեմ մտածելու այդ միջադեպի մասին»,- Սուխիի խոսքը մեջբերում է «Mirror»-ը:
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանի ապաքինման համար անհրաժեշտ կլինի 7-ից 10 օր, ինչի պատճառով նա բաց կթողնի ԱԱ-2018-ի ընտրական փուլում Դանիայի հետ մեկնարկային հանդիպումը: