Ինչպես ազատվել կախված ու թուլացած որովայնից և ուղղել մեջքը. ճապոնական արդյունավետ մեթոդ
LifestyleՆստակյաց կյանքի հետևանքով շատերի մոտ առաջանում են խնդիրներ կապված ողնաշարի հետ, սակայն այս մեթոդը կօգնի ոչ միայն ազատվել այդ խնդիրներից, այլև կարգի բերել կազմվածքը։ Այս պարզ, բայց արդյունավետ մեթոդը ստեղծվել է 10 տարի առաջ ճապոնացի բժիշկ Ֆուկուցուձիի կողմից։ Այն օգնում է ազատվել կախված ու թուլացած որովայնից և ուղղում է կմախքի ձևը։
Օրական ընդամենը 5 րոպե այս վարժությունը կատարելը զգալիորեն կփոխի ձեր կազմվածքը՝ դարձնելով իրանն ավելի բարակ, իսկ մեջքն ուղիղ։

1. Սրբիչը փաթաթել այնպես, որ ստացվի 40 սմ երկարությամբ և 7-10 սմ հաստությամբ ձիգ գլանաբարձ և կապել որպեսզի չբացվի։
2. Նստել հարթ հորիզոնական մակրերևույթին (փափուկ անկողինը հարմար չէ, ավելի լավ կլինի նստել ձիգ թախտին, մերսման սեղանին կամ հատակին) և գլանաբարձը դնել ետևում։
3. Զգուշորեն պառկել և ձեռքերով պահել գլանաբարձը, որպեսզի այն գտնվի գոտկատեղի տակ։ Շատ կարևոր է, որ այն լինի ուղիղ պորտի տակ։
4. Ոտքերը բացել ուսերի լայնությամբ և միացնել իրար այնպես, որ բթամատերը դիպչեն միմյանց, իսկ կրունկները լինել 20-25 սմ հեռավորության վրա։
5. Ձերքերը ձիգ տանել ետ և գլխավերևում միացնել այնպես, որ ճկույթները դիպչեն, իսկ ափերն ուղղված լինեն ներքև։
6. Հարկավոր է հետևել, որ ձեռքերի ճկույթներն ու ոտքերի բթամատերը միշտ լինեն միասին։
7. Պառկել այս դիրքով 5 րոպե, այնուհետև զգուշորեն վեր կենալ, քանի որ վարժությունը կատարելիս ոսկորներն ու հոդերը մի փոքր խախտվում են։
Ամեն ինչ ճիշտ անելու դեպքում կարելի է զգալ, թե ինչպես է կմախքը սկսում ուղղվել։ Որովայնն աստիճանաբար կձգվի, իսկ ներքին օրգանների դիրքերը կուղղվեն։
Սկզբնական շրջանում բավական դժվար կլինի 5 րոպե այս դիրքով պառկելը, ուստի կարելի է սկսել 2-3 րոպեից։ Արդեն մեկ ամիս անց կնկատվեն զգալի դրական փոփոխություններ։ Սա ողնաշարը ամրապնդելու համար հիանալի այլընտրանքային վարժությունը է։
Նյութի աղբյուրը՝ fithacker.ru