Առևտրականները գնացին խնդրի ուղիղ լուծման
Блог
Այս անգամ այդպիսի մի փորձ արեց ԲՀԿ-ն, երբ Տիգրան Ուրիխանյանը ԱԺ-ի մոտ հավաքված առևտրականներին դիմելով, խոսքը հազիվ սկսած անցավ հոկտեմբերի10-ի հանրահավաքին` նրանց խնդիրը պրոեկտելով համընդհանուր դժգոհությունների վրա, սակայն դրանից հետո առևտրականների մոտ անմիջապես դժգոհություն առաջացավ: Նույնիսկ բացականչություններ եղան` այդ քայլը որակելով որպես «իրենց օգտագործելու փորձեր»:
Առևտրականներին հաճոյանալու մի անհաջող փորձ էլ կատարեց ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը, ով ԱԺ նիստի ընթացքում մի պահ դուրս եկավ շենքից ու մի քանի ոչինչ չասող նախադասություններով կիսվեց առևտրականների հետ` իրենց մտահոգությունների ու ԱԺ-ում ընթացող քննարկումների մասին, վկայակոչելով ցուցարարների հետ զրուցելու` իր նախկինում տված խոստումը: Բայց քանի որ ոչ ասելիք ուներ, ոչ էլ խնդրի լուծումը կախված էր իրենից, առևտրականների մոտ նրա «անձնազոհ» քայլը որևէ հուզական դրսևորումների չհանգեցրեց:
Ինչևէ, առաջին հերթին առևտրականների խելամիտ վարքի ու խնդրի նկատմամբ կառավարության կառուցողական մոտեցման արդյունքում ոչ իշխանականները հայտնվեցին լուսանցքում, և երեկ երեկոյան կառավարության ու առևտրականների միջև երկուստեք շահավետ համաձայնություն կայացվեց:
Արթուր Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը