Մադագասկարում «ուրվական օձ» են հայտնաբերել
Общество
Ամերիկացի գիտնականները օձերի նոր տեսակ են հայտնաբերել, որոնք բնակվում են Մադագասկարի հյուսիսում՝ «օձ ուրվականներ», գրում էNaked Science պորտալը:
Կենդանին ստացել է Madagascarophis lolo («Մադագասկարի ուրվական») պաշտոնական անվանումը: Նոր տեսակը պատկանում է Madagascarophis, կամ կատվաչք օձերի տեսակին: Այս սողունների տարբերակիչ գիծն է ուղղահայց բիբը, որը հաճախ է հանդիպում Մադագասկարի դեգրադացվող կամ խիտ անտառներում բնակվող կատվազգիների ներկայացուցիչների շրջանում
Սակայն Madagascarophis lolo-ին գտել են Ցինժի Անկարանա ժայռային տարածքում: Իր անվանումը Madagascarophis lolo–ն ստացել է բաց մոխրագույն երանգի ու թաքնվելու ունակության շնորհիվ: Աշխատության համահեղինակ Սառա Ռուանեն հայտնել է,որ «ուրվական օձին» գտնելուց առաջ իրենք 27 կմ ճամփորդել են անդադար անձրեւների պայմաններում: