Ռումինական թիմը մեկնարկային 5 տուրերում 52 գոլ է բաց թողել
СпортՌումինիայի 2-րդ դիվիզիոնի «Պինկոտա» թիմի համար առաջնությունն ավելի քան վատ է մեկնարկել:
5 տուրերից հետո թիմը ոչ մի գոլ չի խփել, իսկ սեփականն ընդունել է 52-ը:
«Պինկոտան» կրել է 0:16, 0:7, 0:18, 0:9 և 0:2 հաշվով պարտություններ:
Հարկ է ընդգծել, որ նախորդ մրցաշրջանի ընթացքում «Պինկոտան» 36 հանդիպումներում 42 գոլ է բաց թողել: