Ереван, 17.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Որքան արժե «ուսանող» լինելը. վարձով բնակարան, տրանսպորտ ու xerox-ներ

BlogNews.am-ը գրում է.

Հիշո՞ւմ եք Ձեր  առաջին օրերը ուսանողի կարգավիճակում, երբ դեռ չգիտեիք դասամիջոցի ժամերը, չգիտեիք լսրանաում նստած այդ 100 հոգուց ում հետ եք նույն հոսքում սովորելու, ովքեր են ձեր համակուրսեցիները, ծանոթանում էիք դասախոսներին ու պատին ամրացրած դասացուցակների միջից գտնում ու արտագրում ձերը: Երբ բոլորը իրար հետ նոր էին ծանոթանում, գտնում իրենց քաղաքից կամ գյուղից ուսանող ընկերոջ ու ասում` «զեմլյակս»: Երբ դասախոսները  ներկայացնում էին անվճար ընդունված ուսանողներին ու դուք փորձում էիք հիշել նրանց դեմքերն ընդունելության քննության ժամանակ: Հիշեցի՞ք, սա ուսանողությունն է, մեր կյանքի ամենալավ ժամանակաշրջաններից մեկը:

BlogNews.am-ը որոշեց շրջել երևանյան ԲՈՒՀ-երով ու ծանոթանալ ուսանողների նոր սերնդի ու ուսանողական առօրյայի  հետ: 

Այցելեցինք Վալերի Բրյուսովի անվան  պետական լեզվաբանական համալսարան: Առաջինն  իհարկե չէր կարող աչքի չզարնել համալսարանի դռների դիմաց կանգնած գեղեցիկ աղջիկների հետ ծանոթանալու եկած տղաների խումբը: Սա «դարերի խորքից եկած ավանդույթ» է Բրյուսովում: Համարվում է, որ այստեղ սովորող ուսանողների մեծ մասը իգական սեռի ներկայացուցիչներ են, ինչն էլ չի կարող չգրավել տղաներին ու նիվաներով այդ դռների մոտ չբերել: Դե իսկ նոր ուսումնական տարին  էլ շատ բարենպաստ ժամանակ է, երբ կարելի է նոր դեմքեր տեսնել ու ընդգրկել «հարսնացուների» ցուցակում:

Բայց երկրորդն, ինչը գրավեց մեր ուշադրությունը, այն էր, որ հասարակության մեջ տարածված կարծրատիպերն այս համալսարանի մասին շատ չափազանցված են: Համենայնդեպս, մեր այնտեղ գտնվելու ընթացքում չհանդիպեցինք ոչ շատ վառ ու վուլգար դիմահարդարմամբ ուսանողուհիների, և ոչ էլ ուսանողին ոչ վայել հագուստով որևէ մեկին: 

Փորձեցինք զրուցել ուսանողների հետ ու հասկանալ, թե որքան արժե այսօր ուսանող լինելը, ինչքան են նրանք ծախսում դասերին հաճախելու, գրքերի, xerox-ների, սնվելու և տրանսպորտի վրա:

xerox-ներ

Վ. Բրյուսովի անվան  պետական լեզվաբանական համալսարանում վարձավճարների թանկացում տեղի չի ունեցել, և բակալավրի տարեկան վարձը շարունակում է մնալ 400.000 դրամ: Իսկ ընթացիկ ծախսերն ըստ ուսանողների կախված են համալսարանից: Ամենից շատ ծախսեր պահանջում են  xerox-ները, քանի որ գրքերը բավարար քանակով առկա չեն ու շատ հաճախ նույնիսկ հաստափոր գրքերն ամբողջությամբ պատճենահանելու կարիք է լինում:

ԵՊՀ-ում և ՀՊՏՀ-ում գրքերի խնդիրն այդքան սուր չէր: Չնայած, նոր մասնագիտությունների դեպքում էլի գրքեր չկան ու ուսանողները մնում են xerox-ներ հույսին:

4-րդ կուրսում սովորող ուսանողներից մեկը նույնիսկ նշեց, որ այս 4 տարիների ընթացքում մեկ տարվա վարձ էլ տվել է xerox-ներին:

Տրանսպորտ և վարձով բնակարան

Երևանաբնակ ուսանողները չեն բողոքում տրանսպորտի ծախսերից: Օրեկան 200-400 դրամ են ծախսում`կախված քանի տրանսպորտով են համալսարան հասնում: Իսկ մարզերից Երևան դասի եկող  ուսանողները միայն տրանսպորտին օրեկան 700-1500 դրամ գումար են տալիս: 

Ուսանողները հիմնականում մի քանի ընկերներով են բնակարան վարձում: Վարձերը տատանվում են 70.000-100.000 սահմաններում` կախված թե որքան է մոտ ԲՈՒՀ-ին ու մետրոյի կայարաններին: Սննդի և կոմունալ ծախսերը ևս կիսում են ու այդ կերպ գոնե մի քիչ  թեթևացնում ընտանիքի հոգսը:

Աշխատանք և սպասելիքներ

Գրեթե չենք հանդիպել ուսանողների, ովքեր համատեղում էին ուսումն ու աշխատանքը: Միայն մեկ աղջկա հանդիպեցինք, ով դասերից հետո բրենդային խանութներից մեկում երեկոյան հերթի վաճառողուհի-խորհրդատու էր աշխատում, որ ինքը վճարեր իր ուսման դիմաց: Երիտասարդները շատ լավատես են ապագայի հանդեպ և մտածում են, որ դեռ կարիք չկա աշխատելու կամ աշխատանք փնտրելու, երբ ավարտեն անպայման իրենց մասնագիտությամբ աշխատանք կգտնեն: Չինարենի մասնագետները կգտնեն չինարենի մասնագետ փնտրող գործատուի, երկրաբանները կաշխատեն անպայման իրենց ոլորտում, իսկ լեզուների մասնագետներն էլ, եթե ոչ Հայաստանում, ապա դրսում կլինեն շատ պահանջված:Չգիտեմ էլ, լավ է, թե վատ, բայց ուսանողների մեծ մասը վարդագույն ակնոցներով է նայում կյանքին: 

ԵՊՀ-ի փիլիսոփայության ֆակուլտետում անվճար սովորող ուսանողներից մեկը նշեց.

«Ընդունվելուց առաջ ընդհանրապես գաղափար չունեի` ուր եմ գնում և ինչի համար: Հիմա արդեն հստակ հասկանում եմ` ինչ աշխարհ եմ եկել: Փիլիսոփայությունը կոնկրետ գիտություն չէ, այն բազմակողմանի գիտելիքներ է տալիս, ինչն էլ իր հերթին է բազմազան  դարձնում ապագա աշխատանքի ընտրությունը: Իսկ եթե փիլիսոփայությանը մոտ աշխատանք էլ չգտնեմ, կփորձեմ նոր ուղղության մեջ իմը գտնել»:

Որոշ ուսանողներ էլ նշեցին, որ իրենց  հարմար է կես դրույքով աշխատանքը, բայց գործատուները դժվարությամբ են համաձայնվում այդպիսի պայմաններով աշխատողների ընդունել:Աառաջարկում են, որ հեռակա սովորեն, քան կես դրույքով աշխատանքի ընդունեն:

 

Շատ ուսանողներ նշեցին, որ չեն փորձում աշխատանք փնտրել, որպեսզի լիարժեք վայելեն իրենց ուսանողությունը, մասնակցեն ուսանողական հավաքներին ու միջոցառումներին և իրենց չծանրաբեռնեն գումար վաստակելու հոգսերով:

ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի` տարեկան 800.000 ուսման վարձ վճարող ուսանողներից մեկն էլ, ով համալսարանում կատարվող ոչնչից տեղյակ չէր, մեզ հետ զրույցում նշեց, որ ընտանիքն հոգում է իր բոլոր ծախսերը, ինքն էլ դասի է գալիս ընկերների ու դիպլոմի համար.

«Ձեռներս հո քարի տակ չի, ավարտեմ պապան մի բան կգտնի, բայց հլը պիտի մագիստրատուրա ու ասպիրանտուրա սովորեմ...»:

Ահա այսպիսինն էր ուսումնական տարվա սկիզբը մեր համալսարաններում: Բարի երթ, սիրելի ուսանողներ:

Պատրաստեց` Անի Հակոբյանը

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян