Օրվա բաղադրատոմս. Դդմիկով չեբուրեկի
LifestyleԲաղադրամասեր՝
500 գրամ դդմիկ
1 հատ սոխ
Սամիթ
350 մլ կաթ
2 հատ ձու
Աղ
Սև պղպեղ
250 գրամ ալյուր
Մսի ֆարշ
Բուսայուղ
Պատրաստման եղանակ՝
Դդմիկն ու սոխը քերել, ավելացնել կաթ, ձու, ալյուր, աղ, մի փոքր բուսայուղ, պղպեղ։
Լավ միախառնել։

Միսը տապակել։
Թավայի մեջ բուսայուղ լցնել, երկու գդալի չափով լցնել դդմիկով խմորը, մեջը միսը, տապակել երկու կողմով։
