Դրեյքն ու Ռիհաննան միանման դաջվածքներ են արել (ֆոտո)
LifestyleԴրեյքն ու Ռիհաննան իրենց սիրո պատմությունը վերջերս հանրայնացրեցին։ Զույգը՝ որպես իրենց սիրո խորհրդանիշ ընտրել է շնաձուկը, որն էլ դաջել են իրենց մարմնին։
Դրեյքը շնաձկան իր դաջվածքն արել է ձեռքին, իսկ Ռիհաննան՝ ոտքին։
Ռիհաննան ու Դրեյքը որպես իրենց սիրո խորհրդանիշ ընտրել են կապույտ, խորը ջրերում ապրող շնաձկանը, որը հավերժացնում է նրանց հանդիպումը Տորոնտոյի ակվարիումում, հայտնել է TMZ-ի աղբյուրը։ Նշվում է, որ Դրեյքը Ռիհաննանյին օգոստոսին հրավիրել է Տորոնտոյի ակվարիում, որտեղ նրան նվիրել է նաև շնաձկան խաղալիք։
