Գյումրիում կառուցվում է շամանակակից մարզական կենտրոն
ОбществоՀայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Գյումրիում նոր մարզադպրոց է կառուցում: «Արմենպրես»-ը հայտնում է, որ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը նշեց՝ մարզական համալիրի կառուցման աշխատանքները շարունակվում են, և ՀԱՕԿ-ը հույս ունի, որ գալիք տարում կառույցը ամբողջությանբ պատրաստ կլինի: Դրսի շինարարական աշխատանքները գրեթե ավարտված են և մնում են կառույցի ներքին հարդարման աշխատանքները:
«Գյումրիում այժմ կառուցվում է ժամանակակից մարզական կենտրոն (3000 քմ), որտեղկլինեն ըմբշամարտի, բռնցքամարտի, ծանրամարտի, սամբոյի, ձյուդոյիմարզադահլիճներ, ինչպես նաև հյուրանոցային համալիր և ճաշարան: Այս ամենըֆինանսավորվում է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից: Կարծում եմ՝մարզական կենտրոնը շահագործման կհանձնվի հաջորդ տարի »,- նշեց Հրաչյա Ռոստոմյանը: