Մեկնարկել է «Արևորդի» միջազգային բնապահպանական կինոփառատոնի հայտերի ընդունումը
Общество«Արևորդի» միջազգային բնապահպանական կինոփառատոնն հայտարարել է 2016թ-ի կինոփառատոնի մասնակցության հայտադիմումների ընդունման մեկնարկի մասին։
Այս մասին տեղեկացրին փառատոնի կազմակերպիչ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից՝ հավելելով. «Փառատոնը տեղի կունենա նոյեմբերի 9-ից 12-ը Երևանում։
«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը մեկնարկել է 2007 թվականին՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից։ «Արևորդի» փառատոնի նպատակն է բարձրացնել բնապահպանական խնդիրների վերաբերյալ հանրության իրազեկվածությունը, ինչպես նաև խթանել Հայաստանի և ամբողջ Կոսվկասյան տարածաշրջանի բնապահպանական խնդիրների ստեղծարար լուծումը։ Փառատոնը կարևորում է երիտասարդ սերնդի մասնակցությունը և այդ նպատակով երեխաների համար կիրականացվեն ցուցահանդեսներ և բնապահպանական միջոցառումներ։
Ընդունելության հայտադիմումներ կարող են ներկայացվել այն ֆիլմերի համար, որոնք լուսաբանում են բնապահպանական խնդիրներն ու նվիրված են բնությանը (վայրի բնությանը, կայուն ռեսուրսների կառավարմանը, քաղաքային բնապահպանությանը, էկոլոգիային ու կայուն զարգացմանը, գյուղատնտեսությանն ու շրջակա միջավայրի պահպանմանը, առողջապահությանը, կրթությանը և այլն)։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 30-ը:
Այս տարի մենք ունենք մրցութային երեք բաժին․
«Վայրի բնության ֆիլմերի» միջազգային մրցույթ
Այս ծրագիրը նվիրված է հանրային իրազեկվածության բարձրացմանն ու վայրի բնության և դրա բնական միջավայրի «տնտեսվարությանը», ինչպես նաև մեդիայի նորարարական գործիքների կիրառման միջոցով գիտական հրաշքների արժևորմանը։
«Բնապահպանական ֆիլմերի» միջազգային մրցույթ
Քանի որ «Արևորդի» փառատոնը թիրախավորում է բնապահպանական խնդիրների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումն ու բաց քննարկումների խթանումը՝ զարգացնելով բնապահպանական խնդիրների ստեղծարար լուծումները Հայաստանում և ամբողջ Կովկասյան տարածաշրջանում, հետևաբար «Բնապահպանական ֆիլմերի» ծրագիրը փառատոնի կարևորագույն մասերից մեկն է։
Խրախուսվում են այն ֆիլմերի հայտադիմումները, որոնք լուսաբանում են արդի բնապահպանական խնդիրների ամենաթեժ թեմաները։
«Երիտասարդական և մանկապատանեկան ֆիլմերի» ծրագիր
Երիտասարդ սերնդի շրջանում բնապահպանական կրթությունը, ինչպես նաև բնապահպանական խնդիրների վերաբերյալ քաղաքական որոշումներում երիտասարդների մասնակցությունն ամենակարևոր գործոններից են բնապահպանության և շրջակա միջավայրի հսկողության իրականացման գործում։ Երիտասարդները պետք է ներգրավված լինեն բնապահպանական հարցերի շուրջ միջազգային հետազոտություններին։ Հենց այդ պատճառով էլ մեր հատուկ ծրագիրը նվիրված է բնապահպանական և վայրի բնության թեմաների վերաբերյալ ամբողջ աշխարհի երեխաների և երիտասարդների կողմից ստեղծված և արտադրված ֆիլմերի ն և անիմացիաներին։
Հիմնական մրցութային բաժիններից զատ փառատոնը ներկայացնելու է նաև «Տեղեկատվական ծրագիր»։ Ծրագիրը ներառելու է նախքան 2014 թվականի դեկտեմբերն արտադրված և կարևոր բնապահպանական թեմաներ բարձրաձայնող ամենաստեղծարար և իրազեկող ֆիլմերը։
Հայտադիմը հայտատուն կարող է ներկայացնել անսահմանափակ թվով ֆիլմեր։
Ներկայացված հայտադիմումը համաձայնեցվում է կանոնակարգի բոլոր կետերի հետ։
Փառատոնի մասնակցության հայտադիմումները կարող եք բեռնել կամ լրացնել առցանց՝ այցելելով festival.fpwc.org